Սփյուռք

Վիրահայոց թեմի հիմնական խնդիրը պատմական տաճարների վերադարձն ու հոգեւոր այրերի սակավությունն է. Միրզախանյան

4 րոպեի ընթերցում

Վիրահայոց թեմի հիմնական խնդիրը պատմական տաճարների վերադարձն ու հոգեւոր այրերի սակավությունն է. Միրզախանյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդը թեմի առաջնային խնդիրեներից է համարում հայկական պատմական տաճարների վերադարձի և հոգևոր այրերի սակավության հարցերը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` Վրաստանի հայ համայնքի «Միություն» տեղեկատվական կենտրոնը զրուցել էՏեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հետհայ համայնքի,վրացահայհոգևոր թեմի ևվրացեկեղեցուհետ վերջինիս հարաբերությունների մասին:

Վիրահայոց թեմի առաջնորդը նշել է, որ իր առաջնորդության տասը տարիների ընթացքումնորոգվել են գործող տաճարները և եկեղեցական կառույցները`հատկապես կարևորելով իրավաբանական գրանցում ստանալու հարցը: Շատ աշխատանքներ են տարվել մարդկանց հետ` իրենց կազմակերպածմիջոցառումներով, լրատվությամբ և ակտիվ ներկայությամբ փոխելով վրացի պաշտոնյաների և առհասարակ հասարակության վերաբերմունքը հայության և հայկական եկեղեցու նկատամամբ: «Այս տարի Սուրբ Ծննդյան և Վարդատոնին ներկա է եղել վարչապետը, իսկ մեկ տարի առաջ Սուրբ Ծննդյան պատարագին պատվել է նախագահը, Զատկական պատարագին եկել են քաղաքապետը և նախարարներ, պատգամավորներ, մեր քույր եկեղեցիների առաջնորդներ: Այս ամենը վկայում են, որ փոխվում է մարդկանց վերաբերմունքը հայության հանդեպ»,- նշել է նա:

Այնուամենայնիվ, դեռևս շատանելիքներ կան:Երեքից հինգ գյուղի թեմը չի կարողանում քահանա տրամադրել, որը «կարողանա հոգևոր կյանքով ապրեցնել ժողովրդին»:Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյաննառանձնացրել է նաև այն հիմնական մարտահրավերները, որ կանգնած վիրահայություն առջև: «Վիրահայության հիմնական մարտահրավերը, ինչպես մայր հայրենիքում, արտագաղթն է, երկրորդը խառն ամուսնությունների միջոցով ձուլման վտանգն է, ինչպես նաև ժողովրդի կրթվածության և դպրոցների ցածրմակարդակըև մշակութային կյանքի գրեթե բացակայությունը:Սրանք լուրջ մարտահրավերներ են: Դրանց կողքին կարող ենք դասել սոցիալական խնդիրը, որ մանավանդ գյուղական համայնքներում խիստ արդիական է»,- նշել է նա:

Անդրադառնալով «վիճելի» եկեղեցիների վերականգնման հարցին` հովվապետը նշել է, որ այլևս ոչ մեկի` անգամ պետական բարձր պաշտոնյաների համար Նորաշենը կամ Սուրբ Նշանը վիճելի չեն համարվում: Այժմ քննարկման օրակարգում է եկեղեցիների փոխանակման հարցը: «Մեր մոտեցումը հետևյալն է ՝ պետք է առանձնացնել Հայաստանի Քաղկեդոնիկ եկեղեցիների խնդիրը Վրաստանի հայկական եկեղեցիների հարցից: Մեր հայրերը հազարավոր տարիներ ապրել են այստեղ և արարել, ուստի մենք պահանջում ենք մեր համայնքի ստեղծած կառույցները: Հայաստանում կամ որև է մի երկրում գտնվող քաղկեդոնիկ վրացական եկեղեցիների հարցը պետք է վրաց եկեղեցին և պետությունը լուծեն: Սա առանձին հարց է, որ վերաբերում է մի կողմից վրաց պատրիարքարանին և կառավարությանը, մյուս կողմից` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Հայաստանի Հանրապետությանը: Սա հստակ է և որ կարևոր է, մեր մոտեցումը կիսում է վրաց հասարակության հիմնական մասը»,- մեկնաբանել է նա:

Վրացահայերի մեծ հատվածն ապրում է գյուղերում: Վրաստանում հայկական գյուղերի թիվը մոտ 130 է:Հայ առաքելականուղղափառ սուրբեկեղեցու վիրահայոց թեմն ունի16 հոգևորականներ, գործող 46 եկեղեցիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում