Շոու բիզնես

Հայտնի է հաջորդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարողի անունը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է հաջորդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարողի անունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հերթական մրցանակաբաշխությունը 2014 թվականի մարտի 2-ինկվարի կոմեդիայի ժանրում հայտնի դերասանուհի Էլեն Դեդժեներիսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Rusnovosti.ru կայքը, հենց նա է ապահովելու հեռուստադիտողների եւ մրցանակաբաշխության ներկաների ժամանցը:

Մրցանակաբաշխության պրոդյուսեր Նիլ Մերոնը հույս է հայտնել, որ Դեդժեներիսին կհաջողվի «ցրել» այն բացասական մթնոլորտը, որն առկա էր նախորդ «Օսկար»-ից, երբ որպես հաղորդավար էր հանդես եկել Սետ Մակֆարլեյնը, ում կոպիտ հումորները նեղացրել էին շատ աստղերի եւ արձագանք չէին գտել հանդիսատեսի շրջանում: Այս տարվա հաղորդավարուհին իր հերթին ընդգծել է, որ ուրախ կլինի վարել արարողությունն երկրորդ անգամ: Դեդժեներիսը արդեն փայլել է «Օսկար»-ում 2007 թվականին, որի արդյունքում նա ներկայացվել էր «Էմմի» մրցանակաբաշխությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում