Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Նռան հատիկ» փառատոնին Գեղարքունիքից մասնակցում է 4 թատերախումբ

«Նռան հատիկ» փառատոնին Գեղարքունիքից մասնակցում է 4 թատերախումբ

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքում «Նռան հատիկ» փառատոնի առաջին փուլն անցկացվեց մարզպետարանի աշխատակազմի կողմից` Գավառի մշակույթի տանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունքի մարզպետարանի  մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, արդեն 13-րդ փառատոնին, ի տարբերություն նախորդ տարվա 2-ի, այս տարի մասնակցելու հայտ են ներկայացրել մարզում գործող չորս թատերախմբեր: Առաջինը ելույթ է ունեցել Գավառի արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյանի ղեկավարությամբ: Այն ներկայացրեց «Մոխրոտիկը» հեքիաթը: Նրան հաջորդել է  Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի մանկական թատերական երաժշտախումբը, որը ներկայացրեց «Բրեմենյան երաժիշտներ» մյուզիքլը:

Մարտունի քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ցուցադրեց «Եղեգը» հատվածը` Րաֆֆու «Սամվել» պատմավեպից: Արծվաքարի թիվ 7 միջնակարգ դպրոցի «Արծվիկ» թատերախումբը հանդես եկավ «Ձյունե թագուհին» հեքիաթի ներկայացմամբ:

Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան թատերախմբերի խաղը տպավորել է  մայրաքաղաքից ժամանած ժյուրիի անդամներին:

Փառատոնի հիմնադիր «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի փոխնախագահ Արուսյակ Մանթաշյանը կարեւորեց  փառատոնի դերն ու նշանակությունը` շեշտելով, որ Գեղարքունիքի մարզի մանկական թատերախմբերն ամեն տարի սիրով եւ մեծ ոգեւորությամբ են մասնակցում փառատոնին:

Փառատոնի հաջորդ փուլը կանցկացվի Երեւանում հոկտեմբերին, որին կմասնակցեն Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան բոլոր չորս թատերախմբերը:

ՀՀ մշակույթի ոլորտում ճանաչում գտած «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան, որն իր գործունեությունը ծավալում է մանկապատանեկան թատերական բնագավառում, արդեն 13 տարի է, ինչ հեղինակել եւ անցկացնում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am