Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Շարքային զինվորն ու հերոսը միաձուլվել էին Մոնթե Մելքոնյանի մեջ. Րաֆֆի Հովհաննիսյան

Շարքային զինվորն ու հերոսը միաձուլվել էին  Մոնթե Մելքոնյանի մեջ. Րաֆֆի 
Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-ամյա տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելեց եւ հերոսի շիրիմին ծաղիկներ դրեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հերոսի շիրիմի մոտ հիշատակի տուրք մատուցելուց հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյանին ճանաչել է դեռ համալսարանական տարիներից: «Մենք առաջին անգամ հանդիպել ենք Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողների միության առաջին հավաքի ժամանակ: Նա շատ խելացի մարդ էր, պարկեշտ եւ մարդամոտ»,- ասաց նա՝ նշելով, որ միաժամանակ Մոնթեն աչքի էր ընկնում իր հայրենասիրական գաղափարնեով եւ մարտական տրամադրություններով:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց իրենց վերջին հանդիպման մասին Մոնթե Մելքոնյանի հետ: «Նա մարտական էր տրամադրված եւ, ինչպես միշտ, հավատում էր հայ ժողովրդի հաղթանակին: Մոնթեն հայ զինվոր էր, հայ մարդ եւ Հայաստանի հերոս: Շարքային զինվորն ու հերոսը միաձուլվել էին մեկ մարդու մեջ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Մոնթեն առաջնորդվում էր «առանց Հայաստանի Հանրապետություն Արցախ չկա», եւ «առանց Արցախ չկա Հայաստանի Հանրապետություն» գաղափարախոսությամբ: «Հենց այդ գաղափարախոսությանն ու իր հայրենիքին էլ նա տվեց իր կյանքը»,- ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նոր սերունդը պետք է ամեն ինչ անի Մոնթեի հայրենանվեր գործն ամրագրելու եւ պահպանելու համար: «Մեր մատաղ սերունդը պետք է ցույց տա, որ  Հայաստանում Մոնթե Մելքոնյանին արժանի սերունդ է մեծանում»,- ասաց նա:

Հունիսի 12-ին լրացավ Մոնթե Մելքոնյանի մահվան 20-ամյա տարելիցը: Այդ կապակցությամբ «Եռաբլուր»  պանթեոն այցելեցին ՀՀ ՊՆ, ԶՈՒ ղեկավար կազմը, ինչպես նաեւ ուսանողներ, ՀԿ ներկայացուցիչներ եւ հերոսի զինակից ընկերները:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների: 1989 թվականին ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը: 1993թ հունիսի 12-ին Աղդամի Մարզիլի գյուղի մոտ հակառակորդի զրահամեքենայից արձակված արկից Մոնթե Մելքոնյանը նահատակվեց: Նա հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային հերոսի կոչման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am