Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«էյր Արաբիա»-ն շաբաթական երկու թռիչք կիրականացնի դեպի Երևան

«էյր Արաբիա»-ն շաբաթական երկու թռիչք կիրականացնի դեպի 
Երևան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ ավիափոխադրող «էյր Արաբիա»-ն 2013 թվականի օգոստոսից սկսած շաբաթական երկու անգամ թռիչք կիրականացնի դեպի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Albawaba Business կայքը, «էյր Արաբիա»-ն այսօր հայտարարել է, որ օգոստոսի 16-ից սկսած թռիչքներ կսկսի իրականացնել դեպի Հայաստան: «Հայաստանն արագորեն զարգանում է որպես մշակութային և պատմական զբոսաշրջության սիրահարների, ֆանտաստիկ տեսարաններով և բացօթյա ժամանացով հետաքրքրվող զբոսաշրջինկների պարտադիր նպատակակետ», - նշել է «էյր Արաբիա»-ի գործադիր տնօրեն Ադել Ալին:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա օդանավակայանից թռիչքները կմեկնարկեն երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 08:30-ին և Հայաստանի Զվարթնոց օդանավակայան կժամանեն ժամը 11:15-ին: Վերադարձի չվերթները կլինեն նույն օրերին` Երևանից մեկնելով 12:35-ին և ժամանելով Շարժա ժամը 15:40 (տեղական ժամանակով): Երևան ուղղությամբ կատարվող թռիչքները «էյր Արաբիա»-ի կողմից 2013 թվականին կազմակերպած արդեն հինգերորդ նոր երթուղին են, իսկ ընդհանուր երթուղիներից` 86-րդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am