Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայանա 4 գրոսմայստերներով
11:45, 18 Մայիս 2013
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայանա 4 գրոսմայստերներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում Եվրոպայի 14-րդ անհատական առաջնության արդյունքներով իրավունք են ստացել մասնակցելու օգոստոսի 10-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվելիք աշխարհի գավաթին: Մինչ այդ աշխարհի գավաթի ուղեգրեր արդեն ունեին Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:
Շախմատի ֆեդերացիան հայտնում է նաեւ` 19-ամյա երեւանցի շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում անհատական առաջնությունում լրացրել է գրոսմայստերի նորմա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում