Washington Diplomat-ը դեսպաններին ուղարկված օրացույցում ապրիլի 24-ը նշել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
16:26, 4 Ապրիլ 2013
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Washington Diplomat ամսաթերթը Վաշինգթոնի բոլոր դեսպանատներին, այդ թվում` Թուրքիայի, առաքած տոնական օրերի ցուցակում ապրիլի 24-ը նշել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
Washington Diplomat-ը ավելի քան 120 հազար ընթերցող սպասարկող անկախ ամսաթերթ է, որը 17 տարվա ընթացքում եղել է ԱՄՆ Վաշինգթոնի դաշնային շրջանի դիվանագիտական հանրությանը սպասարկող լրատվական ամսաթերթը: Այն ապասարկում է Վաշինգթոնի բոլոր օտարերկրյա դեսպանություններին, Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակին, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Սպիտակ տանը, Պենտագոնին, դաշնային մարմինների և ավելի քան 600 բնակավայրերի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում