Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կկայանա Դամասկոս-Լաթաքիա-Երևան հերթական չվերթը

Կկայանա Դամասկոս-Լաթաքիա-Երևան հերթական չվերթը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոս-Լաթաքիա-Երևան արդեն պարբերական դարձած հերթական չվերթը կկայանա փետրվարի 5-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:  «Նախնական տվյալներով կարող եմ ասել, որ Երևան ժամանող ուղևորների թիվը 75 է, իսկ մեկնողներինը՝ 13-ը: Ինչ վերաբերում է դեպի Հալեպ կատարվող չվերթներին, ապա այդ կապակցությամբ դեռ ոչ մի նորություն չունենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Կայացել է նաև դեպի Լաթաքիա հունվարի 22-ին նախատեսված չվերթը, որի ժամանակ մեկնել են 23 ուղևոր, իսկ ժամանել՝ 55-ը: Դամասկոս- Լաթաքիա-Երևան վերջին չվերթը եղել է  հունվարի 29-ին:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ է հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ: 

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի սիրիահայեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am