Շոու բիզնես

Տինա Կանդելակին եւ Մարգարիտա Սիմոնյանը НТВ-ով կվարեն նոր «Երկաթե լեդիներ» քաղաքական շոուն

1 րոպեի ընթերցում

Տինա Կանդելակին եւ Մարգարիտա Սիմոնյանը НТВ-ով կվարեն նոր «Երկաթե լեդիներ» քաղաքական շոուն

ՄՈՍԿՎԱ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստալրագրող Տինա Կանդելակին եւRussia Todayհեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը միասին կվարեն նոր «Երկաթե լեդին» քաղաքական շոունНТВհեռուստաալիքի ուղղիղ եթերում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը`վկայակոչելով «Ռիա նովոստին», հաղորդման առաջին թողարկումը եթեր կհեռարձակվի փետրվարի 17-ին: Նոր շոուն ենթադրում է «չոր բանավեճային» ձեւաչափ, որի գաղափարը պատկանում է հենց իրենց հաղորդավարներին: Եթերում նրանք քննարկելու են արդիական թեմաներ` ներկայացնելով իրենց դիտակետը:«Երկաթե լեդիներ» հաղորդման հյուրերն են լինելու ինչպես քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ նրանց հակառակորդները:

«Քաղաքական երկխոսության մեջ հաճախ բախվում ենք զգացմունքներին: Եվ չնայած ես բավականին զգացմունքային անձնավորություն եմ, որպեսզի բարձրացնեմ քաղաքական քննարկումների մակարդակը, սակայն առաջին հերթին անհրաժեշտ են փաստեր: «Երկաթե լեդիներ»-ը հենվելու են փաստերի վրա, սակայն, իհարկե, կլինեն նաեւ էմոցիաներ»,- ասել է Կանդելակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում