Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարսի Առաքելոց եկեղեցին պատմության ընթացքում չորս անգամ վերածվել է մզկիթի. թուրք պաշտոնյա

Կարսի Առաքելոց եկեղեցին պատմության ընթացքում չորս անգամ վերածվել է 
մզկիթի. թուրք պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսի մշակույթի եւ զբոսաշրջության նահանգային վարչության ղեկավար Հաքան Դողանայը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ Կարս այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում առաջինը հայտնվող Առաքելոց եկեղեցին պատմության ընթացքում չորս անգամ վերածվել է մզկիթի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, թուրք պաշտոնյան չի խոսել եկեղեցու հայկական լինելու մասին: Նա նշել է, որ «12 առաքյալներին նվիրված եկեղեցին կառուցել են Բագրատունիները, որն այժմ գործում է որպես մզկիթ»: Խոսելով Սուրբ Առաքելոցի` որպես եկեղեցի օգտագործվելու շրջանի մասին, Հաքան Դողանայը նշել է, որ միայն 1919 և 1921 թվականների ընթացքում է «եկեղեցին եղել հայերի տնօրինության տակ»:

Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի:
Այնուհետև, 1918 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի: 1919 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև ,1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի: 
Կարսի Առաքելոց եկեղեցին հայկական ճարտարապետության գոհարներից է: Չնայած եկեղեցու գմբեթի շրջագծի երկայնքով 12 առաքյալների քանդակների եւ բազմաթիվ խաչերի առկայությանը, պատմության ընթացքում այն ժամանակ առ ժամանակ վերածվել է մզկիթի: Թուրքերն այժմ այն կոչում են «Գմբեթավոր մզկիթ»:
Մզկիթի վերածված եկեղեցում կրոնական արարողություններ կատարվում են միայն մահմեդական գլխավոր տոների ժամանակ: Կարսի Առաքելոց եկեղեցու անմիջապես կողքին թուրքերը մինարեթով նոր մզկիթ են կառուցել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am