Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ- ամերիկյան առողջության կենտրոնում բարեգործական նպատակներով դահլիճ է բացվել

Հայ- ամերիկյան առողջության կենտրոնում բարեգործական նպատակներով 
դահլիճ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ- ամերիկյան առողջության կենտրոնում  անապահով ընտանիքներին օգնելու նպատակով կոնֆերանս դահլիճ է բացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը հունվարի 18-ին դահլիճի բացման արարողության ժամանակ նշեց, որ այն կազմակերպություները, մարդիկ, ովքեր կվարձակալեն այս դահլիճը, վարձակալության ողջ հասույթը կտրամադրվի անվճարունակ մարդկանց բուժմանը: Այսպիսով, վարձակալները կկարողանան օգնել անապահով ընտանիքներին, անվճարունակ խավին` դրանով իսկ նպաստելով մեր հասարակության առողջացմանը»,- ասաց նա: Դահլիճը հագեցված է կոնֆերանսների եւ տարբեր միջոցառումների համար նախատեսված անհրաժեշտ սարքավորումներով:

Կենտրոնի տնօրենի խոսքով` ՀԱԱ կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 20 հազար կին: Այն օրական սպասարկում է 80-100 այցելուի: ՀԱԱ-ի բացման օրվանից սկսած կատարվել է 161,684 կրծքագեղձի հետազոտություն, որից քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 6844 այցելուի մոտ:

1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիթա Պալեանի եւ այդ շրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվել է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը հետագայում անվանափոխվել է «Հայ- ամերիկյան առողջության կենտրոն»:

Կենտրոնը մասնաճյուղ ունի նաեւ Գավառ քաղաքում: «Հայ ամերիկյան առողջության կենտրոն»-ը զբաղվում է նաեւ անպտուղ զույգերի բուժմամբ: 2011 թվականից կենտրոնում գործում է ուռոլոգիայի բաժանմունք:

ՀԱԱԿ-ը առաջիկայում նախատեսում է ստեղծել հոգեբանական ծառայություն, ինչպես նաեւ ունենալ վիրահատարան, որտեղ կկատարվեն ոչ մեծ ծավալի վիրահատություններ, եւ կտրամադրվի հետվիրահատական վերականգնողական ծառայություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am