Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պահպանողական կուսակցությունը լքում է ՀԱԿ-ը

Պահպանողական կուսակցությունը լքում է ՀԱԿ-ը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահպանողական կուսակցությունը լքում է Հայ ազգային կոնգրեսը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Դեկտեմբերի 25-ին Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից եւ ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից` ի գիտություն ընդունելով Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին:

Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Տեր-Պետրոսյանին` 2007-ից ի վեր համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 25-ին հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013 թվականի փետրվարի 18-ին: Դեկտեմբերի 25-ին մեկնարկել է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]