Քաղաքականություն

Պահպանողական կուսակցությունը լքում է ՀԱԿ-ը

1 րոպեի ընթերցում

Պահպանողական կուսակցությունը լքում է ՀԱԿ-ը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահպանողական կուսակցությունը լքում է Հայ ազգային կոնգրեսը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:Դեկտեմբերի 25-ինՀայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամՊահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից եւՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից` իգիտություն ընդունելով Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին:

Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Տեր-Պետրոսյանին` 2007-ից ի վեր համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 25-ին հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013 թվականի փետրվարի 18-ին: Դեկտեմբերի 25-ին մեկնարկել է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում