Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել Միքայել Նարիմանյանը

ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել Միքայել Նարիմանյանը

 ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանը դեկտեմբերի 17-ին ընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից: Հոկտեմբերի 29-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթի մասնակցության համար պաշտոնական հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միքայել Նարիմանյանը, ով նոյեմբերի 5-ից բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Նարիմանյանը 2006 թվականից առ այսօր «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության համանախագահն է: 2008 թվականից մինչ օրս «Հայ թերապեւտների ասոցիացիա» կազմակերպության նախագահն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am