Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆլորա Մարտիրոսյանին վերջին հրաժեշտը եւ հուղարկավորությունը կկայանան միեւնույն օրը`դեկտեմբերի 11-ին

 Ֆլորա Մարտիրոսյանին վերջին հրաժեշտը եւ հուղարկավորությունը 
կկայանան միեւնույն օրը`դեկտեմբերի 11-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` ժամը 12:00-14:00-ը, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Հուղարկավորությունը կկայանա նույն օրը Երեւանի քաղաքային պանթեոնում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ-ի փետրվարի 5-ին` Գյումրիում: 1971 թ. ավարտել է Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, 1974-1978 թթ.՝ սովորել Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, 1981-1986 թթ. ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում: Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի հետագա վերելքի համար կարեւոր դեր է ունեցել Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլը, որի մենակատարն էր 1976-1991 թթ.: 1990-ականներին տեղափոխվելով ԱՄՆ՝ շարունակել է իր ազգանվեր գործունեությունը՝ հայ տոհմիկ եւ ազնվահունչ երգով նպաստելով հայապահպանության եւ հայրենիքն ու սփյուռքը մշակույթով համախմբելու կարեւոր գործին: Վերադառնալով հայրենիք 1997-2001 թթ. աշխատել է Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես տնօրեն: 2002-2008 թթ. ղեկավարել է Լոս-Անջելեսում իր հիմնադրած Բրբենքի եւ Հոլիվուդի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները:

2006-2007 թթ. առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Կոմիտաս» համահայկական միջազգային երգի մրցույթը, որին Հայաստանից եւ արտերկրից մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա: 2007 թ-ին հիմնել է «Արտիստները հանուն խաղաղության» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց ցեղասպանությանը եւ աշխարհում տեղի ունեցած ոճրագործություններին «Այլեւս երբե´ք» ասելուն: «Այլեւս երբե´ք» խորագրով շարքի վերջին համերգը տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում. այն պետք է շարունակվեր աշխարհի մի շարք երկրներում եւ Հայաստանում մինչեւ 2015 թ-ին: Ֆլորա Մարտիրոսյանի շնորհիվ հազարավոր մարդիկ իրենց համար բացահայտել են Հայաստանն ու հայ ժողովրդին՝ միանալով մի հպարտ ազգի բողոքին: Ֆլորա Մարտիրոսյանի երգն ընդմիշտ կմնա հայ երգարվեստի պատմության էջերում եւ հանդիսատեսի հիշողության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am