Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ոսկեգույն երանգներով հրեշտակ»-ը Երեւանի այս տարվա Ամանորի խորհրդանիշն է

«Ոսկեգույն երանգներով հրեշտակ»-ը Երեւանի այս տարվա Ամանորի 
խորհրդանիշն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի տոներին Երեւանի տարբերանշանն է լինելու ոսկեգույն երանգներով հրեշտակը, իսկ տոնական ձևավորումներն իրականացվելու են նոր մշակված Ամանորի հայեցակարգի հիման վրա. մայրաքաղաքն այս տարվա տոնական օրերին կներկայանա ոսկեգույն եւ կապույտ գույներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքպետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից, մայրաքաղաքի տոնական ձևավորումներն արդեն սկսվել են եւ կընթանան մինչեւ դեկտեմբերի 20–ը:

Հանրապետության Հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառն ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերի 15-ին, իսկ լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20–ին։ Հանրապետության գլխավոր եղևնու ճյուղերը բերվելու են ՀՀ տարբեր մարզերից` սանիտարական հատման արդյունքում։ Տոնածառի բարձրությունը լինելու է 32 մետր։  Մայրաքաղաքի տոնական զարդարման համար բավարար միջոցներ կան, որոնք հատկացվել են համայնքային բյուջեից, ինչպես նաև նվիրաբերվել են գործընկերների կողմից:

Տոնական ձեւավորում կունենան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Ամանորի տոներին նախատեսվում են բազմաթիվ անակնկալներ և տոնական միջոցառումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am