Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունն իրագործեց Օսմանյան պետությունը, իսկ գերմանացիներն աջակցեցին գաղափարապես. թուրք սյունակագիր

Հայոց ցեղասպանությունն իրագործեց Օսմանյան պետությունը, իսկ 
գերմանացիներն աջակցեցին գաղափարապես. թուրք սյունակագիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հասարակությունն ու մտավորականները չեն դադարում անդրադարձ կատարել վերջերս բրիտանական Independent պարբերականում Ռոբերտ Ֆիսկի կողմից հրապարակված լուսանկարին, որտեղ պատկերված թուրք և գերմանացի զինվորները հպարտորեն կանգնած էին մարդկային գանգերի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Radikal պարբերականի սյունակագիր Էզգի Բաշարանն անդրադարձել է բրիտանական պարբերականի լուսանկարին և 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը տեղի ունեցած իրադարձություններին: Բաշարանն ընդգծել է, որ դեռևս անհրաժեշտ է ուսումնասիրել գերմանացիների համագործակցությունը թուրքերի հետ ցեղասպանության իրագործման հարցում:

«Իմ տեսակետն այս հարցում հստակ է: Գերմանացիները կարող էին կանխել այս ցեղասպանությունը, քանի որ այդ շրջանում Գերմանիան թուրքական բանակի նկատմամբ լուրջ վերահսկողություն ուներ: Հայոց ցեղասպանությունն իրագործողն Օսմանյան թուրքական պետությունն էր, սակայն գերմանացիներն էլ նրանց աջակցեցին գաղափարապես»,-գրել է թուրք սյունակագիրը:

Independent պարբերականում լույս տեսած լուսանկարի համար հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը նշել էր, որ նախկինում երբևէ չհրապարակված լուսանկարն, ըստ երևույթին, արվել է 1915 թ. ամռանը: «Մարդկային գանգերը ցրված են գետնով մեկ: Դա այն ամենն էր, ինչ մնացել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան թուրքերի կողմից կոտորված մի բուռ հայերից: Գանգերի հետևում երեք թուրք բարձրահասակ սպաներ են, ևս երկուսը՝ Գերմանիայի կայսերական բանակի համազգեստով ծառայողներ: Լուսանկարի աջ կողմում` մյուսներից փոքր-ինչ առանձացած, երևում է քրդական հանդերձանքով զինվորական: Սա ոճրագործության լուսանկար է՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին նացիստներն արեցին քառորդ դար անց՝ պատկերելով իրենց զինվորներին Հոլոքոստի զոհերի ֆոնին»,- գրել էր պարբերականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am