Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երուսաղեմի Հայոց նոր պատրիարքը կընտրվի նոյեմբերին

Երուսաղեմի Հայոց նոր պատրիարքը կընտրվի նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի՝ Երուսաղեմի պատրիարք դառնալու հարցը դեռ հստակ չէ: Խաժակ Սրբազանի` Երուսաղեմի Հայոց պատրիարք դառնալու համար նախ ժողովի մասնակիցները պետք է քվեարկեն նրա օգտին և երկրորդ` ինքը պետք է ցանկանա պատրիարք դառնալ: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը` ի պատասխան շրջանառվող տեղեկությունների:

«Հանգուցյալ պատրիարքի հուղարկավորությունը կատարվեց և մահվանից 40 օր հետո, երբ քառասունքը  դուրս կգա, պատրիարքի ընտրությունը կսկսի: Դժվար է ասել, թե ով կդառա պատրիարք, որովհետև թեկնածություններ չեն հայտարարվում: Ժողով է տեղի ունենում, որի ժամանակ գաղտնի քվերակություն է լինում, որտեղ հինգ թեկնածուի անուններ են ընդգրկվում և երկրորդ քվերակությամբ 5-ից մեկը կդառանա պատրիարք»,- ասաց Երուսաղեմի պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Երուսաղեմում հոկտեմբերի 12-ին վախճանվեց Երուսաղեմի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: 93-ամյա պատրիարքը 60 տարի նվիրումով ծառայել է հայ եկեղեցուն: Նա նաև եղել է «Սիոն» պաշտոնաթերթի խմբագրական կազմի անդամ, Ճեմարանի փոխտեսուչ և տեսուչ:  Մանուկյանը ծառայել է ԱՄՆ-ում` Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am