Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը հայկական կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մի շարք կայքեր

Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը հայկական կիբեր բանակը կոտրել է 
ադրբեջանական մի շարք կայքեր

ԵՐԵՎԱՆ, 26  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մի շարք կայքեր` monolit-d.com-ը, gametv.az-ը, sweet.az-ը: Կայքերում տեղադրվել է «Շնորհավոր ծնունդդ, Գուրգեն Մարգարյան» գրառումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայի դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Այսօր` սեպտեմբերի 26-ին, Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am