Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտի խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսն այս տարի աննախադեպ թվով այցելուներ կունենա

ՏՏ ոլորտի  խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսն այս տարի աննախադեպ 
թվով այցելուներ կունենա

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԴիջիԹեք» էքսպո տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսն արտասահմանյան մի շարք ընկերություններ օգտագործում են Հայաստանի շուկա մտնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ կազմակերպվող ՏՏ ցուցահանդեսը սկզբնական տարիներին ուներ մեկ կարևոր խնդիր` լինել այդ ոլորտում տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդեսը, ինչն այլեւս իրականություն է: «Կարելի է ասել, որ կազմակերպիչներս հասել ենք մեր առջև դրված կարևորագույն խնդիրներից առաջնայինի լուծմանը: «ԴիջիԹեք» ՏՏ ցուցահանդեսը հիմա փորձում է ուրիշ առաքելություն հանձն առնել, մասնավորապես` Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի նոր ձեռքբերումները ներկայացնել ամենամյա կազմակերպվող միջոցառումներին»,-ասաց նա` ընդգծելով, որ «ԴիջիԹեք»-ը տեխնոլոգիական հանրության համար տոն է դառնում:

2005 թվականին Հայաստանում առաջին անգամ կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում էին ընդամենը 30 ընկերություններ: Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցել են 115 ընկերություններ` Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից: Այցելուների թիվը եղել է 18.000-ը: Այս այս տարի նախատեսվում է, որ դրանց թիվը կգերազանցի 22.000-ը:  «Մեր նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև, հասարակությանը ներգրավել ՏՏ ոլորտ, ընդլայնել միջազգային կապերը, հաստատել գործարար կապեր»,-ասաց Կարեն Վարդանյանը:

«ԴիջիԹեք  2012»-ին ներկայացվելու են անօդաչու թռչող սարքեր, տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնության, որի օրինակով նախատեսվում է ապագայում Հայաստանի բոլոր դպրոցներներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ, ինչպես նաև կներկայացվեն ՏՏ սարքավորումներ և համակարգեր, ՏՏ կիրառումներ բիզնեսում, հեռահաղորդակցություն, ծրագրային ապահովում, կրթությունը ՏՏ ոլորտում, էլեկտրոնային կառավարում, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումներ, մոբայլ լուծումներ, տեխնոլոգիական կրթություն և այլն:

«ԴիջիԹեք 2012» ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-ից 7-ը` Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում: Հայաստանում կազմակերպվող «ԴԻջիԹեք» ցուցահանդեսը տարածաշրջանում  ՏՏ ոլորտում  միակ խոշորագույն ցուցահանդեսն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am