Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հակաիսլամական ֆիլմի հետեւում կանգնած է Իսրայելը. թուրքական ԶԼՄ-ներ

Հակաիսլամական ֆիլմի հետեւում կանգնած է Իսրայելը. թուրքական ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մամուլի քարտուղար Բասամ Աբու Շարիֆը թուրքական կիսապաշտոնական «Անատոլու» գործակալության թղթակցին հայտարարել է, որ «Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ-ում բնակվող հարուստ հրեաներին հանձնարարել է ֆինանսավորել «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի նկարահանումը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արաֆաթի մամուլի խոսնակի խոսքով` մահմեդական երկրներում բողոքի ալիք բարձրացրած ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Կալիֆոռնիայում զբաղվում է անշարժ գույքի վաճառքով եւ սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հարուստ հրեաների հետ:

Շարիֆը գտնում է, որ ֆիլմը նկարահանվել է քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ բախումներ սադրելու նպատակով: Նրա խոսքով` ֆիլմը նկարահանվել է 6 ամիս առաջ, իսկ ցուցադրության օրը սահմանել է Իսրայելի վարչապետը:
 Շարիֆն ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյին կոչ է արել որոնումներ սկսել ֆիլմի հովանավորներին հայտնաբերելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am