Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Սաֆարովի արտահանձման հարցը ներառվել է Հունգարիայի Ազգային անվտանգության մարմնի օրակարգում

Սաֆարովի արտահանձման հարցը ներառվել է Հունգարիայի Ազգային 
անվտանգության մարմնի օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի Ազգային անվտանգության մարմնի օրակարգում կրկին ներառվել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆորովի արտահանձնման թեման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով atv.hu-ն, նախապես հաղորդվում էր, որ Անվտանգության մարմնի օրակարգից այս հարցը հանվել է: Հունգարական կայքը նաև տեղեկացնում է, որ Սաֆարովի հարցը քննարկվել էր նաև հունգարական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am