Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օդանավակայանի ճանապարհին վիրավորված 13-14 հայեր Հալեպի հիվանդանոցներում են

Օդանավակայանի ճանապարհին վիրավորված 13-14 հայեր Հալեպի 
հիվանդանոցներում են

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի օդանավակայանի ճանապարհին զոհված եւ վիրավորված հայերը Սիրիա էին հասել սեպտեմբերի 11-ին «Սիրիական ավիաուղիներ»-ի իրականացրած Երեւան-Հալեպ չվերթով: Նրանք ավելի ապահով լինելու համար Հալեպի օդանավակայից դուրս են եկել խմբով, եւ ճանապարհը փակ լինելու պատճառով որոշել են քաղաք հասնել շրջանցող ճանապարհով, սակայն հայտնվել Սիրիայի ազատ բանակի կրակահերթի տակ: Ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չորս մարդ է զոհվել, 13-14-ը` վիրավորվել: Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հալեպի հիվանդանոցներ: Վիրավորներից մի քանիսն արդեն վիրահատվել են, եւ, ընդհանուր առմամբ, նրանց վիճակը մտահոգիչ չէ:

Ռեյիսյանը նաեւ ավելացրեց, որ Ազգային առաջնորադարանի մոտակայքում ռումբ է ընկել, եւ բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, շինությունը միայն նյութական վնասներ է կրել: Նրա խոսքով` այս պահին Հալեպում շատ կրակոցներ չեն լսվում:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ զինյալները կրակ են բացել Հալեպի օդանավակայանից ուղեւորվող 6 ավտոմեքենաների ուղղությամբ:

Հալեպի օդանավակայանից երկրորդական ճանապարհով Հալեպ ուղեւորվելիս կրակահերթի տակ հայտնվելու հետեւանքով զոհվել են Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am