Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հայազգի անդամը Հիլարի Քլինթոնին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սարսափելի գործողությունները

 Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հայազգի անդամը Հիլարի Քլինթոնին կոչ է 
արել դատապարտել Ադրբեջանի սարսափելի գործողությունները

 ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը քաղաքում Հունգարիայի գլխավոր հյուպատոսին ուղղած նամակում դատապարտում է հունգարական կառավարությանը Սաֆարովին Բաքու արտահանձնելու համար: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով Asbarez-ը, նամակում, մասնավորապես, նշվում է.

«Ես ցնցված եմ: Միանում եմ Լոս Անջելեսի ամերիկահայ  համայնքի ներկայացուցիչներին` հայտնելով իմ զայրույթը Սաֆարովին Ադրբեջանի կառավարության կողմից ներում շնորհելու որոշման առնչությամբ: Ավելին, ինձ սարսափեցրել է Հունգարիայի կառավարության որոշումը, համաձայն որի` իրականացվեց մարդասպանի արտահանձնումը նրա հայրենիք, հատկապես, երբ նրա հայրենիքը վարում է հայերի նկատմամբ ատելության եւ բռնության սերմանման քաղաքականություն: Սաֆարովին ներում շնորհելով նախագահ Ալիեւը եւս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց իր նվիրվածությունն անհանդուրժողականությանը, ատելությանը: Սաֆարովին Բաքվում հերոսացնելով եւ մայորի կոչում շնորհելով, Ալիեւը եւ նրա կառավարությունը հստակ եւ արհամարհելի ուղերձ հղեցին իրենց երկրի ժողովրդին եւ միջազգային հանրությանը. Ադրբեջանում հայերի սպանությունը ոչ միայն հանդուրժվում է, այլ նաեւ խրախուսվում, տոնվում եւ քաջալերվում: Որպես Լոս Անջելես քաղաքի պատմության մեջ ընտրված առաջին ամերիկահայ պաշտոնյա, ես խորը զայրույթ եմ ապրում` տեսնելով Հունգարիայի կառավարության գործողությունները: Լոս Անջելեսի ամերիկահայության եւ արդարության կողմնակից ողջ լոսանջելեսցիների անունից ես կոչ եմ անում հունգարական կառավարությանը` բացատրություններ տալ Սաֆարովին արտահանձնելու որոշման վերաբերյալ: Հույս ունեմ, որ այս իրադարձություններից հետո ձեր կառավարությունն ամուր կկանգնի մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարության կողքին  եւ դուք կդատապարտեք  Ադրբեջանի սարսափելի գործողությունները»,-ասված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանի հայտարարության մեջ:

Նամակի օրինակներն ուղարկվել են նաեւ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլառայգոսային, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի  անդամներին եւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am