Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ավստրալահայերը բողոքի ցույց կանցկացնեն Հունգարիայի հյուպատոսության առաջ

Ավստրալահայերը բողոքի ցույց կանցկացնեն Հունգարիայի հյուպատոսության 
առաջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական եւ ավստրալական հիմնական եկեղեցիները, քաղաքական եւ բարեգործական կազմակերպությունները սեպտեմբերի 14-ին Կանբերայում Հունգարիայի հյուպատոսության առաջ համատեղ բողոքի ցույց կանցկացնեն` ընդդեմ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից:  Բողոքի ցույցով ավստրալահայ համայնքն իր վորդովմունքը կհայտնի եւ կդատապարտի Ադրբեջանի հետ Հունգարիայի գործարքը, ինչպես մարդասպանին ներում շնորհելն ու հերոսացնելը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում մասնակցում էին անգլերենի դասընթացներին: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am