Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նորվեգիայի ԱԳ նախարարին մտահոգում է Ադրբեջանի մեղքով հայ- ադրբեջանական հարաբերությունների նոր սրումը

Նորվեգիայի ԱԳ նախարարին մտահոգում է Ադրբեջանի մեղքով հայ-
ադրբեջանական հարաբերությունների նոր սրումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն մտահոգություն է հայտնել Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի արտահանձման հետեւանքով առաջացած լարվածության առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորվեգիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից, նորվեգական կողմը կիսում է այն մտահոգությունները, որոնք արտահայտել են Մինսկի Խմբի համանախագահները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մինչ այս միջադեպն առանց այն էլ բավականին մեծ էր, ցավալի է տեսնել գործողություններ, որոնք սրում են լարվածությունը տարածաջրջանում և խոչընդոտում խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ջանքերին: Այս հարցը նաեւ քննարկվել է Սկանդինավյան եւ Բալթյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ` սեպտեմբերի 5-ին, Վիլնյուսում»,-նշել է Յոնաս Գահր Շտյորեն:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am