Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆիլիպ Կալտենբախը դատապարտել է Սաֆարովի ազատ արձակումն ու ներում շնորհելը

Ֆիլիպ Կալտենբախը դատապարտել է Սաֆարովի ազատ արձակումն ու ներում 
շնորհելը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, սենատոր Ֆիլիպ Կալտենբախը խոր մտահոգություն է հայտնել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ներման առնչությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեպքի առնչությամբ տարածած հայտարարության մեջ Կալտենբախը շեշտում է, որ հունգարական արդարադատության կողմից հանցագործին տրված պատիժը պետք է ամբողջությամբ հարգվեր և կիրառվեր:

«2004թ-ին սպա Գուրգեն Մարգարյանը դաժանաբար սպանվեց միայն այն բանի համար, որ հայ էր: Նման հանցագործություն իրականացնողին այսօր ազատ են արձակում և ներում շնորհում` անընդունելի և գարշելի ուղերձ հղելով բոլոր նրանց, ովքեր աշխատում են հանուն Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման»,- ասել է Կալտենբախը»:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն դասընթացներին: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանացավ: Այս իրադարձությունների արդյունքում Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am