Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նորվեգահայությունը Հունգարիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա կանցկացնի

Նորվեգահայությունը Հունգարիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա 
կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն այսօր` սեպտեմբերի 3-ին, բողոքի ակցիա կանցկացնեն Օսլոյում Հունգարիայի դեսպանության առջեւ եւ դեսպանատան ներկայացուցիչներին բողոքի նամակ կփոխանցեն: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորվեգիայի Հայկական մշակութային միությունից, ցուցարարները Հունգարիայից ներում կպահանջեն` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու, նրան այդ երկրում հերոսացնելու, ներում շնորհելու եւ այլ անարդարությունների  համար: Հայերը Հունգարիայի դեսպանից եւ հունգարական կառավարությունից կպահանջեն համարձակ եւ վճռական քայլեր ձեռնարկել` արդարությունը վերականգնելու համար: Նամակի օրինակները կփոխանցվեն նաեւ Նորվեգիայի արտգործնախարար Ջոնաս Գահր Սթորին, Եվրամիության պատվիրակության նախագահ եւ դեսպան Ջեյնաս Հերմանին, Statoil նորվեգական պետական նավթային ընկերության նախագահ Հիլջ Լանդին:

Օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցմահ բանտարկությունից ազատել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, ով նույն օրը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի էր ենթարկվել: 

Ադրբեջանցի ոճրագործը Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարել էր  2004 թվականի փետրվարի 19-ին` քնած ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am