Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներ

 Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, Լոնդոնում կայանալիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն ծանրամարտուհի Գրետա Վարդանյանը եւ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը:

Գրետա Վարդանյանն արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը ներկայացնում է Պարալիմպիկ խաղերին. այս անգամ Վարդանյանն օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել` մասնակցելով Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած միջազգային մրցաշարին:  Մարգարիտա Հովակիմյանն առաջին անգամ է մասնակցում Պարալիմպիկ խաղերին: Հայ լողորդուհին լոնդոնյան խաղերի մասնակցության իրավունքը վաստակել է ԱՄՆ-ում եւ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած լողի միջազգային մրցաշարերին մասնակցելուց հետո:

Այս տարի Լոնդոնում կայանալիք Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Խաղերը կավարտվեն սեպտեմբերի 9-ին:    

Պարալիմպիկ խաղերը սկիզբ են առել 1948 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ: Նեյրովիրաբույժ Լյուդվիգ Գուտմանի նախաձեռնությամբ` խաղերը կազմակերպվել են  Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձած սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Առաջին պարալիմպիկ խաղերն անց են կացվել 1960 թվականին` Հռոմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am