Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնագետները պալեոլիթի դարաշրջանի հուշարձան են հայտնաբերել

Հնագետները պալեոլիթի դարաշրջանի հուշարձան են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան հնավայրի պեղումների ժամանակ հայկական արշավախումբը հայտնաբերել է  քարեդարյան շատ հետաքրիր հուշարձան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը, ենթադրվում է, որ հուշարձանը պալեոլիթի դարաշրջանի է, մոտ 250-300 հազար տարեկան: «Հուշարձանը, որը մենք հայտնաբերել ենք դեռեւս չի թվագրվել»,-ասաց նա: Գասպարյան խոսքով` այս տարի հայկական արշավախումբն ավելի շատ հետախուզական-հետազոտական աշխատանքներ է կատարել, քան հիմնական պեղումներ:

Հնագետի տեղեկացմամբ, 2012  թվականի օգոստոսի վերջին հայ-գերմանական արշավախումբը  Սիսիանում պեղումներ կիրականացնի` պարզելու թե նեանդրթալյան մարդու փոխակերպումը հոմոսափիենսի, այսինքն` բանական մարդու, Հայաստանի տարածքում երբ է տեղի ունեցել:   Բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու նպատակով պեղումները կշարունակվեն նաեւ Դեբեդի կիրճում:  «Յուրաքանչյուր պեղում նպատակային է արվում, սակայն դրանից հետո առաջանում է նաեւ գտածոների, հուշարձանների պահպանության խնդիրը: Հետազոտությունները, որոնք արվում են արտասահմանում, ինչպես նաեւ թվագրման վերլուծությունները` ահռելի գումարներ արժեն»,-ասաց Գասպարյանը: Այնուհանդերձ, հնագետները պեղումների ֆինանսավորման բազմաթիվ աղբյուրներ ունեն:  Համատեղ արշավախմբերի ժամանակ գումարի մի մասը հատկացնում  են արտասահմանցի գործընկերները, մի մասը տրամադրում է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: «Մի ստվար մասն էլ  հատկացնում է ամերիկյան հիմնադրամը, որը տարիներ շարունակ զբաղվում է պեղումների ֆինանսավորմամբ»,-ասաց նա:

2010 թվականին Արենի-1 քարանձավի պեղումների արդյունքում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը: Շուրջ 5500 տարվա պատմություն ունեցող կոշիկի հայտնաբերումը համաշխարհային մեծ արձագանք գտավ: Հնագույն կոշիկն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am