Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Հայաստանը կմասնակցի Իսպանիայում կայանալիք նորաձեւության մրցույթ- փառատոնին


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ» («Costa Blanca fashion week») - «Աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել»» («International best male and female model world») միջազգային նորաձեւության մրցույթ-փառատոնը տեղի կունենա Իսպանիայում հուլիսի 20-30-ը: Մրցույթ-փառատոնին կմասնակցի նաեւ Հայաստանը: «Մասնակցության նպատակն է խրախուսել նման միջոցառումների մշակույթի ձեւավորմանը Հայաստանում, մոդելային բիզնեսի զարգացումը»,- «Արմենպրես»-ին ասաց «Sukier Model International» միջազգային մոդելային գործակալության  կոորդինատոր, Model Scout Դավիթ Ղարիբյանը:

Նրա խոսքով`  «Costa Blanca fashion week» մրցույթին առաջին անգամ տղամարդու եւ կանացի ազգային զգեստի իր հավաքածուն կներկայացնի Թումաս Երանոսյանը: Իսկ երեկոյան զգեստի ու լողազգեստի սեփական հավաքածուները կներկայացնեն դիզայներ Ալիսա Հարությունյանը, մոդելներ Սեդա Տոնոյանը եւ Արթուր Մուրադյանը:

 «Sukier Model International» կազմակերպությունը 2003 թվականից Իսպանիայում կազմակերպում է միջազգային մոդելային մրցույթներ` նորահայտ տաղանդներին նորաձեւության աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով: ««Կոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ»-«Աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել»» միջազգային նորաձևության մրցույթ-փառատոնը միաժամանակյա մրցակցություն է նորաձեւ  հագուստեղենի լավագույն դիզայների եւ  լավագույն մոդելի տիտղոսին արժանանալու համար: 2011 թվականից սկսած Հայաստանից եւս այս մրցույթ–փառատոնին մասնակցել են ճանաչված մոդելներ և ունեցել բարձր հաջողություններ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ