Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Երազանքների պատ» ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 20- ը

«Երազանքների պատ» ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 20-
ը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո հունիսի 1-ից հանդես են գալիս «Երազանքների պատ» ծրագրով` ուղղված Երևան քաղաքի արտաքին տեսքի բարելավման ցանկության իրագործմանը: Ծրագրի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվել մայրաքաղաքի ձևավորման առնչությամբ ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, որի մասին վկայում են «Երազանքների պատ»-երին (Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման հատված, Կասկադ, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակ, Կոմիտասի պողոտա-Կասյան փողոց խաչմերուկ և Գարեգին Նժդեհի հրապարակ) օրեցօր ավելացող երազանքները, քաղաքապետարանի և Ամերիաբանկի Facebook-ի էջում տրվող գնահատականներն ու շարունակ ավելացող ցանկությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ»-ից, նկատի ունենալով հանրության մեծ ոգևորությունն ու ակտիվ ընդգրկվածությունը ծրագրում` Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը ծրագրի գործողության ժամկետը երկարաձգել են  մինչև հունիսի 20-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am