Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մարգարիտ Շահինյանը կարծում է` Հայաստանում երաժշտական կյանքը հոգատարության կարիք ունի

Մարգարիտ Շահինյանը կարծում է` Հայաստանում  երաժշտական կյանքը 
հոգատարության կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 9  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի երգչուհի Մարգարիտ Շահինյանը մարտի 11-ին հոբելյանական համերգով հանդես կգա  Արամ Խաչատրյանի անվան  համերգասրահում, որով կամփոփի ստեղծագործական գործունեության 40 տարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարգարիտ Շահինյանը նշեց, որ  Հայաստանից երկար ժամանակ բացակայության պատճառը սփյուռքում մշակութային գործունեություն ծավալելն էր:

«Լոս Անջելեսում  ամբողջ գործունեությանս ընթացքում  համագործակցել եմ համայնքի մշակութային կյանքին, դասախոսել  Լոս Անջելեսի Մաշտոցի անունը կրող համալսարանում»,-ասաց նա:

Շահինյանը նշեց, որ սփյուռքում ստեղծել է  «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնը, որտեղ ուսանել է հայ երաժշտությամբ հետաքրքրված բոլոր ցանկացողներին:

«Ես բացակայեցի, բայց հայ համայնքի համար մեծ աշխատանք կատարեցի: Գուցե ավելի շատ աշխատանք, քան կանեի իմ հայրենիքում»,-ասաց նա:

Անդրադառնալով ռաբիս երաժշտությանը, երգչուհին նշեց, որ ռաբիս ասված երեւույթն  ավելի տարածում ունի եւ խրախուսվում է Հայաստանում, քան սփյուռքում. այնտեղ տարիքով մարդիկ, հասկանալով իրենց մշակույթի արժեքը, երբեք ռաբիս համերգների չեն գնում:  

«Չնայած այսօր երաժշտա- մշակութային կյանքը մեծ հոգատարության կարիք ունի, սակայն ես  ուրախ եմ, որ կան երիտասարդներ, ովքեր այնուամենայիվ այս մշակութային խառնիճաղանջի մեջ  կապված են հայ մշակույթի, հայ երգի հետ»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am