Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«ԱՐՄՄՈՆՈ»-ն կնվիրվի հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին

«ԱՐՄՄՈՆՈ»-ն կնվիրվի հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 
հաստատման 20-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնոներկայացումների «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի  փետրվարի 29-մարտի 5-ը` Երեւանում: Նկատի ունենալով, որ Երեւանի Շեքսպիրյան միջազգային փառատոնն այս տարվանից կրկին անցնում է մոնոներկայացումների ձեւաչափին, առանձին ծրագրով ներառելու է նաև Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի քարտուղար Վլադ Մուրադյանը, փառատոնի առանցքն է կազմելու Լիտվական ծրագիրը, որը նվիրվելու է մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական եւ մշակութային կապերի հաստատման 20-ամյակին: Նշված ծրագրում ներառված են լեգենդար դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսը, որի ստեղծագործական երեկոն տեղի կունենա Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, մոնոթատրոնի հանրահայտ դերասանուհի Բիրուտե Մարը, բեմադրիչ Լինաս Մարիուս Զայկաուսկասը: Փառատոնին կհյուրընկալվեն Լիտվայի մշակույթի փոխնախարարն ու կանցլերը, Լիտվայի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիա Տանանան, լիտվացի հանրահայտ դրամատուրգ Լյուչիյա Արմոնայտեն: Վերջինիս «Թռչնակը և փիսիկը» պիեսի հայաստանյան բեմադրության պրեմիերան կկայանա փառատոնի օրերին: 

Փառատոնին ներկայացումներով հանդես կգան նաեւ Գերարդ Լոգանը` Միացյալ Թագավորությունից, Իրինա Եվդոկիմովան` Ռուսաստանից, Յանոշ Ստոլարսկին` Լեհաստանից, Թբիլիսիի Վ. Աբաշիձեյի անվ. թատրոնը` Վրաստանից, Մարինա Կարցեւան` Ռուսաստանից:                                      Հայաստանից փառատոնին կմասնակցեն Արմեն Սանթրոսյանը, Արամ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Լարիսա Ղևոնդյանը, Նորա Բադալյանը, Անահիտ Մութաֆյանը, Սամվել Բաղինյանը, Սաթիկ Հախնազարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Գենադի Առուշանյանը:

Փառատոնին կհյուրընկալվեն ռուս հանրահայտ թատերագետ Էլեոնորա Մակարովան, բելոռուս հայտնի թատերագետ Լենա Լիոպոն, վրացի թատերական պրոդյուսեր Նինո Լապիաշվիլին, լեհական Վրոցլավի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը, գերմանական Քիլի  մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Իոլանտա Զուտովիչը, ուկրաինական Խմելնիցկիի մոնոներկայացումների միջազգային փառատոնի նախագահ Նինա Մազուրը, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվ. դրամատիկական թատրոնի տնօրեն Նինա Նիկոնորովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am