Բակո Սահակյանը հանդիպել է հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ստեփանակերտ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել է հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի հետ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկրի ղեկավարն այնուհետեւ այցելել է «Զավարյան» հայկական վարժարան, որտեղ ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել հանդիպում հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է Արցախի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին, վերջին շրջանի ձեռքբերումներին, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաեւ «Արարատ» ակումբ, որտեղ հունահայ համայնքն Արցախի Հանրապետության նախագահի պատվին կազմակերպել է ընդունելություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում