Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շուքով նշվում է Տյառնընդառաջը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շուքով նշվում է Տյառնընդառաջը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քիչ առաջ սկսվեց Տյառնընդառաջ (Տրնդեզ) ազգային-եկեղեցական օրվա ամենամյա հանրային տոնակատարությունը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` միջոցառումը ուղեկցվում է համերգային ծրագրով, ավանդական խարույկներով, ազգային խաղերով, տոնական ուտեստների եւ աղանդերների մատուցմամբ, մի շարք այլ ուշագրավ ծիսակատարություններով եւ արարողություններով:

Միջոցառման կազմակերպիչներն են` Ստեփանակերտի քաղաքապետարանը, ի դեմս՝ քաղաքային մշակույթի տան եւ «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայկի Սերունդ» ԵՀԿ ներկայացուցիչ Երվանդ Հաջիյանը,  Տյառնընդառաջը բացի եկեղեցականից նաեւ ազգային տոն է, եւ իրենց նպատակն է, որպեսզի երիտասարդությունը ճիշտ հասկանա տոնի իմաստը:

 «Մեր երիտասարդությունը իսկապես կարիք ունի նման տոների անցկացմանը, քանի որ հաճախ նման բացերի արդյունքում է, երբ սկսում է մեզ համար օտար տոների հետեւել»,-ասաց Ե. Հաջիյանը` նշելով, որ «Հայկի Սերունդ»-ը հետամուտ է ազգային տոների վերազարթոնքին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am