Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տրնդեզը ենթադրում է ուրախություն, ոչ թե առատ սեղաններ

Տրնդեզը ենթադրում է ուրախություն, ոչ թե առատ սեղաններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տյառնընդառաջը կամ տրնդեզը հայկական տոնացույցում ընդգրկված տոնի պաշտոնական անունն է: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ` այն իր ճիշտ  տեղադրությունն է գտել հայկական  օրացույցում` սնվելով   ժողովրդական ակունքներից:

«Տոնը քրիստոնեական մի շարք այլ  ծեսերի նման առաջավորասիական է, ոչ խիստ հայկական», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին հրավիրված ասուլիսում նշեց ազգագրագետը:

 Նրա խոսքով` խարույկ վառելու ծեսը միայն հայերի շրջանում չէ տարածված, այն բնորոշ է այլ հնդեվրոպալեզու  ժողովուրդների: Կրակը  առանցքային դեր չի ունեցել, բայց պաշտամունքի առարկա է եղել. ջրի հետ զուգահեռ, այն մաքրագործող եւ չարիքները վերացնող գործոն է եղել:

«Կրակը  զանազան չար  ուժերից մաքրելու համար համար է օգտագործվել, ապաքինելու,  երեխաներին հանկարծահաս հնարավոր վտանգներից հանելու համար»,- պարզաբանեց Խառատյանը:

Նրա կարծիքով` այն, որ  Հայ Առաքելական եղեղեցին Տյառնընդառաջի տոնը նորապսակների օրհնության օր է հայտարարել, գեղեցիկ եւ խորհրդանշական գաղափար է, քանի որ սկզբունքորեն հենց օրհնության  գաղափարն է դրված կրակի վրայով թռնելու մեջ:

 Նախկինում  տոնի առթիվ երկու խարույկ էին վառում ` համայնքային մեծ կրակ եւ հետո այդ կրակից ստացված փոքրի համար նախատեսված նոր խարույկ նորապսակների համար: Խարույկը վառում էին նորապսակ տղաները:

«Տրնդեզի կրակը սկզբունքորեն բազմաթիվ դրական բաներ է պարունակում: Այն նաեւ  օդի բարեխառնություն է պարունակում եւ կարծես թուլացնում է ձմռան ուժգնությունը»,- ասաց Խառատյանը:

Նա բացասական միտում որակեց այն, որ ժամանակի ընթացքում հայ ընտանիքներում գերակա  է դառնում Տյառնընդառաջին  խնջույք կազմակերպելու հանգամանքը: Ազգագրագետի կարծիքով` գնալով ճոխացող սեղանները մի շարք, այդ թվում`  ֆինանսական  դժվարություններ են առաջացնում նորաստեղծ զույգերի համար:

«Այն կամ երկրորդ հարսանիք է դառնում կան նախորդում է հարսանիքին»,- հավելեց բանախոսը: Մեկնաբանելով տոնի ոչ քրիստոնեական` հեթանոսական տարրերը` Խառատյանը շեշտեց, որ տոնը ավելի շատ խորհրդանշում է  հավատի առկայության եւ ժողովրդական քրիստոնեություն, ոչ թե սնահավատություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am