Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էլմար Մամեդյարովի հայտարարությունները ոչ մեկի հարկավոր չեն, բացի Ալիեւների կլանից

Էլմար Մամեդյարովի հայտարարությունները ոչ մեկի հարկավոր չեն, բացի 
Ալիեւների կլանից

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլմար Մամեդյարովի հայտարարությունները ոչ մեկի հարկավոր չեն, բացի Ալիեւների կլանից: Արդեն վաղուց Ադրբեջանի ղեկավարությունը հանդես չԷր եկել այնպիսի հայտարարություններով, զորօրինակ՝ «մեր համբերությունն անսահման չԷ», «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք Է լուծել այժմ» եւ նման այլ բաներ: Այս անգամ աչքի Է ընկել արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որն այդ ամենի մասին հայտարարել Է թուրքական ABhaber  գործակալությանը: Նախարարը առիթը բաց չի թողել դատապարտելու Ֆրանսիային, որը, նրա խոսքով՝ մեղավոր Է Հայաստանին աջակցելու համար: Դատելով ըստ ամենայնի՝ Բաքվում ցանկացել են օգտվել այն բանից, որ աշխարհի ղեկավարներն զբաղված են Սիրիայի ճակատագրով, եւ փորձում են աննկատելիորեն առաջ մղել իրենց խնդիրները եւ դարձյալ համաշխարհային հանրակցությանը «խնդրել»՝ ճնշում գործադրելու ԼՂՀ-ի վրա:

Էլմար Մամեդյարովը, ոչ մի նոր բան չգտնելով, վերստին սկսել Է խոսել ինչ-որ 20 տոկոս տարածքի եւ մեկ մլն փախստականների մասին այն դեպքում, երբ միջազգային բոլոր կազմակերպությունները վաղուց հասկացել են՝ փախստականները որքան են, տոկոսները՝ որքան: Մամեդյարովը չի մոռացել նաեւ Խոջալուի իրադարձությունների մասին, որը Բաքվի ագիտպրոպը ներկայացնում Է որպես ցեղասպանություն: Բայց, որ գլխավորն Է՝ նա ասել Է, թե Ադրբեջանը պաշտպանում Է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը՝ դա հիմնավորելով նրանով, որ հենց Թուրքիան կարող Է պահպանել Կովկասի կայունությունը եւ լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

Հարեւան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերից հետո պետք Է առնվազն սադրանքներ սպասել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Վերստին կարող Է լույս աշխարհ գալ ՄԱԿ-ի օրակարգից մի քանի անգամ հանված ՎՈՒԱՄ-ի տարածքում հակամարտությունների մասին բանաձեւը: Սակայն չպետք Է մոռանալ, որ այն ամենը, ինչ ասվում Է նման կարգի քաղաքական գործիչների կողմից, որպիսիք Ադրբեջանի կամ Թուրքիայի արտգործնախարարներն են (ինչը գրեթե նույն բանն Է), առաջին հերթին նախատեսված Է ներքին սպառման եւ այն պետությունների ղեկավարների համար, որոնք «կիսում են «Ադրբեջանի ժողովրդի մտահոգությունը»: Խոսքը, ինչպես հայտնի Է, Պակիստանի  եւ Իսլամական խորհրդաժողով կազմակերպության երկրների մասին Է: Բայց դե նրանք Էլ, ընդհանուր առմամբ, միակարծիք չեն եւ, օրինակ, Սիրիան դրա ապացույցն Է: Այնպես որ պետք Է խոստովանել, որ իրականում Մամեդյարովի հայտարարությունները ոչ մեկի հարկավոր չեն, բացի Ալիեւների կլանից եւ հենց իրենից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am