Դավութօղլուն ԱՄՆ-ում կքննարկի հայկական հարցը, Սիրիայում տիրող իրավիճակը և Իսրայելի հետ հարաբերությունները
21:00, 9 Փետրվար 2012
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնում է Վաշինգոտն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Զաման»-ը, Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումներում քննարկելու է միջազգային հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Երկուստեք հանդիպման հիմնական թեմաներն են լինելու` Իրաքի և Իրանի խնդիրները, Մերձավոր Արևելքում առկա վերջին իրադարձությունները, Կովկասում և Կիպրոսում տիրող իրավիճակը և Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները:
Նշվում է, որ մինչ Դավութօղլուի հետ թուրք-իսրայելակա խնդիրների քննարկումները, Հիլարի Քլինթոնը նախ հանդիպում է ունենալու Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում