Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արեւմուտքը լիակատար քաոսի Է տանում Մերձավոր ու Միջին Արեւելքի իրադրությունը

Արեւմուտքը լիակատար քաոսի Է տանում Մերձավոր ու Միջին Արեւելքի 
իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում տիրող խճճված  ու վտանգավոր իրավիճակը, ինչպես նաեւ զարգացման հնարավոր սցենարները դարձել են փորձագետների հանրության լուրջ ուսումնասիրման առարկան: Տարածաշրջանի իրադարձությունների շուրջ իր տեսակետը «Արմենպրես»-ի հետ կիսել Է Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

 

-Հայաստանին ինչով Է սպառնում Իրանի դեմ պատերազմը, եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա: Իրանի շուրջ իրադրության սրվելն ինչպես կանդրադառնա Ռուսաստանի եւ ռուս-հայկական հարաբերությունների վրա:

 

Վերջին օրերին ու շաբաթներին Իրանի շուրջ ստեղծված իրադրությունն ակտիվորեն քննարկվում Է Ռուսաստանի փորձագիտական բազմաթիվ հարթակներում, ինչն, անկասկած, վկայում Է այն մասին, որ հարցի հրատապությունն աճում Է: Զինվորական վերլուծաբանները դատողություններ են անում բավականին լավատեսական ոգով՝ առաջիկա ամիսներին մարտական գործողությունների սանձազերծման հավանականությունն ընդհանուր առմամբ գնահատելով ոչ մեծ: Սակայն, ըստ իս, այդօրինակ հաշվարկներն ակնհայտորեն թերագնահատում են գաղափարախոսական դրդապատճառը, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններ, այդ թվում՝ կապված զուտ ներքաղաքական կոնյունկտուրայի հետ, մինչդեռ դրանք կարող են հեռու գնացող հետեւանքներ ունենալ, նախեւառաջ, Իրանի հարեւան պետությունների համար, ներառյալ Ադրբեջանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանը…

Արդեն այժմ խոսքվում Է Իրանի հետ սահմանակից բոլոր երկրների վրա համալիր ճնշումն ուժեղացնելու մասին, որոնք կարող են ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնել որպես «ցատկի հենակետեր», փոխաբեռնման հարթակներ, ռազմական ենթակառուցվածքի ծավալման տարածքներ: Այդ առումով, բնականաբար, անհամեմատ ավելի հետաքրքրական Է Վրաստան-Ադրբեջան կապակցությունը: Ինչ վերաբերում Է Հայաստանին, ապա նրա վիճակն առավել խոցելի Է: Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության անխուսափելի աճից զատ, Երեւանը երաշխավորված կերպով կորցնում Է քիչ թե շատ կանխատեսելի տարածաշրջանային գործընկերոջը, որի հետ հուսալի հաղորդակցությունը երկրի հետխորհրդային ողջ պատմության ընթացքում ազգային անվտանգության ապահովման կարեւոր գործոն Էր: Իրանի դեմ պատերազմն անմիջական ազդեցություն կգործի Հայաստանի Էկոնոմիկայի եւ հասարակության տրամադրությունների վրա: Ներքին ու արտաքին գործոնների համալիր բացասական ներգործությունը կնպաստի Հայաստանի արտաքին քաղաքական կոմպլիմենտարիզմի աստիճանական վերանայմանը դեպի Արեւմուտքի շահերի առաջնային հաշվառման կողմը, ներառյալ «հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման» հերթական փուլը, եւ այդ դեպքում Մոսկվայի հետ ռազմաքաղաքական համագործակցության անխուսափելի թուլացումը:

Ցավոք, Ռուսաստանում տիրող բարդ ներքաղաքական իրադրությունը (միանգամայն ակներեւ Է, որ մարտի 4-ին ոչինչ չի ավարտվի), ինչպես նաեւ ընդհանուր անորոշությունը, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների սաստկացումը եւ ոչ դյուրին (նաեւ դրական հետեւանքների առումով ոչ ակնհայտ) տրանսֆորմացիաներ ապրող պետության ռազմաքաղաքական կազմակերպության ընդհանուր վիճակը, օրինակ՝ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի ուժեղացմանն ուղղված միջոցառումներն արդյունավետ են դարձնում սոսկ մասնակիորեն: Բացի այդ, Իրանից փախստականների հավանական հոսքը, հաշվի առնելով Դաղստանի եւ ռուսաստանյան Կովկասի մյուս հանրապետությունների իրադրության մի քանի ասպեկտներ, կարող Է կառավարվող քաոսի կարեւոր բաղադրիչ դառնալ, ներառյալ մերձավորարեւելյան անկայունության արտահանումը (այդ թվում՝ սուննիների ու շիաների միջեւ արհեստականորեն թեժացվող դիմակայությունը եւ շատ այլ բաներ) Ռուսաստանի տարածք:

Նման ոչ դյուրին իրավիճակում շատ կարեւոր Է ինչպես Ռուսաստանի, այնպես Էլ Հայաստանի փորձագետների հանրության կշռադատված ու հավասարակշռված դիրքորոշումը, որոնք հիանալի գիտակցում են ինչպես Երեւանի, այնպես Էլ Ստեփանակերտի համար Իրանի դեմ պատերազմի աղետալի հետեւանքները: Այսպես, հայտնի իրանագետ, «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանի կարծիքով՝ «Հայաստանը չի կարող եւ չի աջակցի (նմանօրինակ) ոչ մի ակցիայի եւ միջոցառման»: Հայաստանի ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում Է, որ պատերազմի դեպքում Հայաստանը բարեկամական չեզոքության դիրք կբռնի Իրանի նկատմամբ: Ռուսաստանում (ինչպես նաեւ մյուս խոշոր տերություններում, որոնք «հերթի» են կանգնած), ըստ իս, նույնպես ոչ ոք պատրանքներ չի տածում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի բուն նպատակների հարցում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի եւ Չինաստանի հետեւողական դիրքորոշումը դրա լավագույն հաստատումն Է. Բաշար Ասադի դատաստանը չտեսած՝ դժվար կլինի «սողոսկել» Իրան: Սակայն իրադրությունն այնպես Է զարգանում, որ սոսկ քաղաքական աջակցությունը եւ նույնիսկ թեթեւ հրազենի մատակարարումը կարող Է անբավարար լինել:

 

-Ինչպես իրեն կպահի Ադրբեջանն Իրանի դեմ ռազմական գործողությունների սանձազերծման դեպքում:

 

Նախեւառաջ կցանկանայի նշել, որ վերջին շաբաթներին Բաքվի եւ Թեհրանի միջեւ կարծիքների փոխանակումն ավելի ու ավելի անաչառ Է դառնում: Քաղաքագետ Զաֆար Գուլիեւի կարծիքով՝ թեեւ լարվածությունը չի հանգեցրել պատերազմին աջակցելու մասին Ադրբեջանի հրապարակային հայտարարության եւ Իրանի նկատմամբ բռնարգելքի, այդ հարցերում պաշտոնական Բաքվի դիրքորոշումն ավելի ու ավելի արեւմտամետ Է դառնում: Ըստ իս՝ հենց այս առումով պետք Է գնահատել երկրի վերանվանման վերաբերյալ Միլի մեջլիսի մի խումբ պատգամավորների նախաձեռնությունը. նախկինում, ինչպես հայտնի Է, Բաքվում այսօրինակ դեմարշներից խուսափում Էին՝ զգուշանալով հարավային հարեւանի կտրուկ հակազդումից: Այնպես որ, բնավ բացառված չԷ, որ այդ նախաձեռնությունը կարող Է լինել իրադրության որակական փոփոխման դրսեւորումը, ներառյալ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերումը:

Հազիվ թե որեւԷ մեկը ժխտի այն փաստը, որ պաշտոնական Բաքուն վաղուց Վաշինգտոնի հետ ինտենսիվ բազմամակարդակ երկխոսություն Է վարում եւ բացառված չԷ, որ Ադրբեջանն այդ ճանապարհին բավականին առաջ Է գնացել: Ամենայն հավանականությամբ՝ ամերիկացիներն այդ երկխոսության շրջանակներում ունեն անհրաժեշտ փաստարկների ողջ հավաքածուն, որոնք իրենց արդյունավետությունն ապացուցեցին Պարսից ծոցի Էներգառեսուրսներով հարուստ մի շարք ամիրայությունների օրինակով: Հատկանշական Է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Լ.Միտչելի կարծիքը, որը գտնում Է, թե հակամարտությունն ավելի շատ լծակներ կտա Բաքվին: «Ադրբեջանը խաղում Է ամեն ինչ կամ ոչինչ խաղը: Բաքուն կարող Է բարդացնել Իրանի դեմ քայլեր ձեռնարկելու ԱՄՆ-ի ցանկացած փորձ, բայց կարող Է նաեւ զգալիորեն հեշտացնել խնդիրը»:

Բացառված չԷ, որ կողմերն արդեն համաձայնեցված ինչ-որ պլան են մշակել ի դեպս Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման, ընդ որում՝ Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակը կարող Է այստեղ որոշակի դեր խաղալ: Այդ դեպքում ձեւականորեն միջազգային իրավունքի նորմերը կպահպանվեն ու եւս մեկ սահմանակից երկրի տարածքում կհայտնվեն, մասնավորապես, հակահրթիռային պաշտպանության բաղադրիչներ, ինչն անմիջական առնչվում Է ոչ միայն Իրանի, այլեւ Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգությաին ապահովման հետ: Այստեղ դարձյալ տեղին կլինեն զուգահեռները Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գծով ԱՄՆ-ի դաշնակիցների հետ: Փորձագետների գնահատմամբ՝ արդեն այժմ հարավային ուղղությամբ Իրանի հրթիռային պոտենցիալները հուսալիորեն կալանված են ՀՕՊ/ՀՀՊ Փեթրիոտ համակարգի 24 մարտկոցներով, որոնք տեղակայված են Պարսից ծոցի վեց պետություններում (խոսքը 96-ից մինչեւ 384 հրթիռների մասին Է՝ կախված դրանց տեսակից): Միայն ակնհայտ ռոմանտիկները, ովքեր սրբորեն հավատում են քաղաքակիրթ Արեւմուտքի ժողովրդավարական իդեալներին, կարող են պարզամտորեն հավատալ այն բանին, որ «ղարաբաղյան հարցը» մշտական երկխոսության առարկա չԷ Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ: Եվ միայն Էլ ավելի դյուրահավատ մարդիկ կարող են հուսալ, որ ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքն ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր կլինի «իրանական հիմնախնդիրների վերջնական լուծման» հարցում Ադրբեջանի հետ համագործակցությունից: Պաշտոնական Բաքվի համար շահավետ պայմաններով ղարաբաղյան հարցի կարգավորումը նշանակում Է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար ձեւական խոչընդոտների վերացում, ինչը ժամանակի ընթացքում թույլ կտա Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում դնել ռազմաքաղաքական ոլորտում ռուս-հայկական համագործակցության ձեւաչափերի փոփոխման հարցը:

Իսկ եթե փոքր-ինչ երեւակայենք…Եռացող Մերձավոր Արեւելքի, Ադրբեջանի տնտեսական ու ռազմական հզորության աճի ֆոնի վրա եւ այն պայմաններում, երբ քրդական շարժումը մշտական «գլխացավի» Է վերածվում Թուրքիայի համար անկանխատեսելի հետեւանքներով, Հայաստանը արտաքին անվտանգության այլընտրական երաշխիքների, արդեն ոչ ռուսաստանյան, ձեռքբերման ստիպողական պահանջմունք կունենա: Գյումրիում Ռուսաստանի ներկայության թուլացման պայմաններում նման երաշխիքները կարող են լինել միայն նատօյական: Դեռ ավելին, նման իրադրության մեջ արեմտյան ստրատեգների մոտ կարող Է ծագել Վրաստանի հետ Հայաստանի առավել սերտ կապակցման գաղափարը: Ամենայն հավանականությամբ, այդ հիպոթետիկ դաշինքը որպես տարածաշրջանային գործընկեր (եւ միաժամանակ որպես հակակշիռ) կդիտվի Իրանի հաշվին ուժեղացող Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ՝ վերջինիս «քրդական հարցով»:

Եվ այդժամ բոլոր նրանք, ովքեր տեղի-անտեղի սիրում են հիշել Լոբանով-Ռոստովսկու ավելի քան մեկդարյա վաղեմություն ունեցող հայտնի ֆրազը, կհամոզվեն, թե իրականում ում Է Հայաստանը հարկավոր առանց հայերի:

Թվում Է՝ երեւակայության անմիտ թռի՞չք Է: Բայց, մյուս կողմից՝ հնարավոր Է՝ 2008 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով եղավ Լիբիայում, եթե ինչ-որ մեկն ասեր, որ երեք տարի հետո Մուամար Քադաֆիի խոշտանգված մարմինը «ցնծացող» ամբոխի «թամաշայի» առարկա կդարձնեն առջեւ, այն ժամանակ՝ չորս տարի առաջ, նման «մարգարեին», հավանաբար, անհապաղ կուղարկեին հոգեբուժարան: 

Այն, ինչ Ռուսաստանում եւ Չինաստանում անպատասխանատու են համարում, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար կարող Է լինել իրենց գլոբալ գերիշխանությունը պահելու ու վերարտադրելու միակ տարբերակը: Դա կապված Է ռազմական կոնֆլիկտայնության մշտական աճի հետ, եւ հազիվ թե որեւԷ մեկը երաշխավորի, որ ինչ-որ մի փուլում այդ կոնֆլիկտայնության տրամաբանությունը չի բերի այնպիսի իրադրության, որը համանման կլինի երկու համաշխարհային պատերազմների նախաշեմին տեղի ունեցածին: Իհարկե, ինձ համար, ինչպես եւ բոլոր ողջամիտ մարդկանց համար ցանկալի կլիներ իրադարձությունների զարգացումն այլ, նվազ կոնֆրոնտացիոն ու դրամատիկ սցենարով: Սակայն խորապես համոզված եմ՝ միշտ Էլ պետք Է ելնել վատթարագույնից, որպեսզի այն տեղի չունենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am