Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ ԱԺ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը

Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ ԱԺ-ն շարունակում է իր բնականոն 
աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքների բնականոն ընթացքը` ազատ քննարկումների պայմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 7-ին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Առանձին քաղաքական ուժեր ցանկանում են ավելացնել իրենց դիվիդենտները` ի հաշիվ մյուսների, ինչը բնական է, եթե չի ընդունում անթույլատրելի ձևեր և խաթարում ներքաղաքական կայունությունը, ինչպես նաև, պետության միջազգային հեղինակությունը»,- ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովը բազմակարծության քննարկման մթնոլորտում սկսեց իր բնականոն աշխատանքը, և երկու օրվա ընթացքում, քննարկելով բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, քվեարկեց շուրջ 18 նախագիծ, որոնցից 16-ին` կողմ: Մելիքյանի կարծիքով՝ այս գործընթացը ամբողջությամբ տեղավորվում է ժողովրդավարության, ազատ խոսքի և կարծիքի միջազգային չափորոշիչների շրջանակներում, որը բոլոր քաղաքական ուժերի նպատակներից մեկն է, ինչը միշտ եղել է, կա և կմնա Հանրապետական կուսակցության գործելաոճը:

«Այնպես որ, պետք չէ շփոթվել այս իրողությունից, որն ամբողջությամբ տեղավորվում է ժողովրդավարության չափորոշիչների տիրույթում: Մենք կարծում ենք, որ առանձին քաղաքական ուժեր կփորձեն խեղաթյուրել քաղաքական իրողությունը և գործընթացների բնականոն ընթացքը ներկայացնել որպես խառնաշփոթ իշխանական բուրգում, սակայն, համոզված ենք, որ իշխանությունները տիրապետում են բոլոր միջոցներին` երկրի կայուն զարգացումն ապահովելու նպատակով»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am