Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայտնի են ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամները

Հայտնի են ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի 
իրավաբան անդամները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի, հանձնաժողովի իրավաբան անդամներ են նշանակվել` Սրբուհի Արզումանյանը`  ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ, Կարեն Դանիելյանը`  ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ, եւ  Հասմիկ Հարությունյանը` Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am