Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ֆրանսիան, Թուրքիայի մատուցմամբ` կրակի հետ Է խաղում, իսկ դա երբեք լավ բանի չի բերել

Ֆրանսիան, Թուրքիայի մատուցմամբ` կրակի հետ Է խաղում, իսկ դա երբեք լավ 
բանի չի բերել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի Սենատի 76 անդամներ հունվարի 31-ին դիմել են Սահմանադրական խորհրդին՝ կասկածի տակ առնելով հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված այն օրինագծի սահմանադրական լինելը, որը պատիժ Է նախատեսում Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների (այդ թվում՝ հայերի ցեղասպանության) ժխտման համար: Անհասկանալի Է, թե որոնք են եղել սենատորների այդ քայլի շարժառիթները՝ Թուրքիային տված խոսքին հավատարիմ մնա՞լը,  Ֆրանսիայի թուրքական համայնքի հանդեպ պարտավորություննե՞րը, թե Էլի ինչ-որ բան: Այդուամենայնիվ, քայլն արդեն արված Է, եւ հայտնի չԷ, թե ինչպես կդրսեւորի իրեն նախագահ Սարկոզին, որը Հինգերորդ հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության երաշխավորն Է: Թեեւ Ֆրանսիայի նախագահն արդեն սպառնացել Է բողոքարկել. հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու դեպքում Սահմանադրական խորհուրդ կուղարկվի նաեւ Հոլոքոստին վերաբերող համանման օրինագիծը:

Նույն օրը սենատորներն արժանացել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի գովեստին: «Այդ քայլով Ֆրանսիայի սենատորներն ու պատգամավորները հավատարիմ մնացին իրենց արժեքներին»,-ասել Է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը: Ինչ արժեքների մասին Էին մտածում սենատորները, հասկանալի չԷ, ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի հետ 4-միլիարդանոց պարտավորագրի հնարավոր ձախողման եւ Թուրքիայի տարածքում ատոմային Էլեկտրակայանի շինարարության հայտամրցույթից Անկարայի հրաժարվելու մասին: «Ես ցանկանում եմ, որ գործընթացն ավարտվի թուրք-ֆրանսիական բարեկամության հաղթանակով: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրում օրինագծի լուծարման համար»,-հավելել Է Դավութօղլուն:

Այս ամենը ոչ այնքան վայելուչ ֆարսի տպավորություն Է թողնում՝  սակարկության եւ խաբեբայության բաղադրիչներով: Սահմանադրական խորհրդին դիմած սենատորների մեծամասնությունը ծայրահեղ աջ կուսակցություններից են եւ նախկին «կանաչներ»: Մյուս խումբը կազմված Է աջ կենտրոնամետ կուսակցությունների անդամներից, կան նաեւ Սարկոզիի կառավարող կուսակցությունից սենատորներ եւ սոցիալիստ պատգամավորներ:

Հարկ Է նշել, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշում Է ֆրանսիական օրենքների համապատասխանությունը Հինգերորդ հանրապետության 1958 թվականի հոկտեմբերի 4-ի Սահմանադրությանը, 1789 թվականի օգոստոսի 26-ի Մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագրին, 1958 թվականի հունիսի 3-ի Սահմանադրական օրենքին, 1946 թվականի հոկտեմբերի 27-ի Չորրորդ հանրապետության Սահմանադրության Ներածականին (գործում Է, չնայած Սահմանադրության փոփոխմանը), 1999 թվականի դեկտեմբերի 13-ի Շրջաբերականին: Նաեւ Սահմանադրական խորհուրդը որոշում Է միջազգային պայմանագրերի սահմանադրականությունը: Սահմանադրության 54-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական խորհուրդը կարող Է  սահմանադրական չլինելու հիման վրա կասեցնել միջազգային պայմանագրի վավերացումը՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրության վերանայումը: Սահմանադրական խորհրդի վերը նշված գործառույթները նրան չեն դարձնում Սահմանադրության պահպանման երաշխավոր: Սահմանադրության հինգերորդ հոդվածում՝ ամրագրված Է, որ դա հանրապետության նախագահի իրավունքն Է: 

Սահմանադրական խորհուրդը բաղկացած Է ինն անդամներից, եւս երկուսը՝ Ֆրանսիայի նախկին նախագահներ Վալերի Ժիսկար դ՛ Էստենը եւ Ժակ Շիրակը, ՍԽ-ի ցկյանս անդամներ են, երեքական անդամներ նշանակված են նախագահի, Սենատի ղեկավարի եւ Ազգային ժողովի նախագահի կողմից: Օրենքով նրանք պարտավոր են իրենց կարծիքը շարադրել մեկ ամսվա ընթացքում, բայց, կառավարության պնդմամբ՝ ժամկետը կարող Է սահմանվել ութ օր: Մի խոսքով՝ ամեն ինչ կարող Է որոշվել կամ հաջորդ շաբաթ, կամ մեկ ամսից… Թեեւ, եթե Սարկոզին իրագործի իր սպառնալիքը եւ Սահմանադրական խորհուրդ ներկայացնի Հոլոքոստի վերաբերյալ օրինագիծը, ապա Խորհրդի անդամները կհայտնվեն կրկնակի ճնշման ներքո. Ֆրանսիայի ու նաեւ ողջ աշխարհի հրեական համայնքը իրադարձությունների նման զարգացում թույլ չի տա, Էլ չասած՝ Իսրայել Պետության մասին: Ֆրանսիան, Թուրքիայի մատուցմամբ՝ կրակի հետ Է խաղում, իսկ դա երբեք լավ բանի չի բերել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am