Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ավստրալիացի պատգամավորը վերահաստատել է իր հանձնառությունը` աջակցելու Արցախի հայերին

Ավստրալիացի պատգամավորը վերահաստատել է իր հանձնառությունը` 
աջակցելու Արցախի հայերին

ՍԻԴՆԵՅ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի առաջին աշխատավորական կուսակցության պատգամավոր Ուոլտ Սեկորդի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելությունից հետո Sydney Morning Herald պարբերականը գրել էր, որ նրա այցը ԼՂՀ Ադրբեջանում վրդովմունք եւ զայրույթ է առաջացրել: Հոդվածում եւս մեկ անգամ ընդգծվել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի աջակցությանը Սեկորդի հայտարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, ասվում է. «Ես  չեմ ափսոսում տարածաշրջան այցելելու եւ իմ աջակցությունը հայերին ու հայկական սփյուռքին առաջարկելու համար, որտեղ միաժամանակ խորացրել եմ գիտելիքներս Հայոց ցեղասպանության եւ Արցախի մասին: Հավատում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրավունք ունենան որոշելու իրենց քաղաքական եւ տնտեսական ապագան»,-նշել է Սեկորդը:

Պատգամավորի` Ավստրալիա վերադառնալուց հետո Sydney Morning Herald պարբերականն իր «Խորհրդարանի պատգամավորի համակրանքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանում» խորագրով հոդվածում  նշել էր, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնյաները բողոքել են Սեկորդի` Արցախ այցելելու դեմ: Չնայած այս ամենին` խորհրդարանի պատգամավորը վերահաստատել է իր հանձնառությունը` աջակցելու Արցախի հայերին:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումի գործադիր տնօրեն Վարանթ Մեգերդիչյանը շնորհակալություն է հայտնել Սեկորդին` Լեռնային Ղարաբաղի հարցում նրա դիքորոշման համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am