Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սարկոզին սպառնացել է Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը դարձնել Սահմանադրական խորհրդի քննարկման առարկա

Սարկոզին սպառնացել է Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը դարձնել  
Սահմանադրական խորհրդի քննարկման առարկա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ հակասահմանադրական ճանաչվելու դեպքում Սահմանադրական խորհուրդ կարող է ուղարկվել նաև Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ֆրանսիական Le Monde-ը, այս մասին հունվարի 31-ին մի շարք ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահը դժգոհություն է հայտնել հայկական օրինագիծը Սահմանադրական խորհրդի քննարկման օրակարգում ներառելու առնչությամբ: 

Հունվարի 31-ին ձախ ծայրահեղական սենատորների նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ներառվել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրակարգում:

Ֆրանսիայի Սենատը պատգամավոր Վալերի Բուայեի հեղնակած օրինագիծն ընդունել է հունվարի 23-ին: Այն նախատեսում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք այն անձանց համար, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am