Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հայկական օրինագծի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա մեկ ամսում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հայկական օրինագծի վերաբերյալ 
որոշում կկայացնի առաջիկա մեկ ամսում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է քննարկի և վճռահատի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի սահմանադրականության հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը:

«Օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում հանրապետության նախագահը վերջին հնարավորությունն ունի հարցը ևս մեկ անգամ՝ երկրորդ ընթերցմամբ խորհրդարան մտցնելու համար»,- նշեց Վարժապետյանը: Այդ դեպքում, նրա փոխանցմամբ, օրենքը պետք է անցնի նույն ընթացակարգը, այսինքն՝ քննարկվի նախ Ազգային ժողովում, այնուհետև` Սենատում:

«Այս խառը մթնոլորտում է, որ օրենքի ճակատագիրը պետք է որոշվի և վճռահատվի գալիք մեկ ամսում»,- ասաց Վարժապետյանը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կազմված է ինն անդամներից, որոնց մեջ ցմահ ի պաշտոնե ներկայացված են հանրապետության նախկին նախագահները: «Թե՛ Սահմանադրական խորհդրի նախագահը, թե՛ նախկին նախագահներ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը և Ժակ Շիրակը նախապես այս օրենքի դեմ են արտահայտվել»,- ասաց Վարժապետյանը:

Հայ դատի գրասենյակի տնօրենը նշեց, որ Սահմանադրական խորհուրդը գործն ընդունելու է ըստ էության քննարման: «Վճռահատման առումով ոչ մի հստակ արդյունք կանխատեսել դեռևս հնարավոր չէ»,- հավելեց նա:

Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ հանրապետության նախագահն օրենքը ստորագրելու համար ունի 15 օր ժամանակ, նույն այդ ընթացքում բողոքի իրավունք ունեցող կողմերը կարող են դիմել Սահմանադրական խորհուրդ: Դրա իրավասությունն ունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, Սենատի նախագահը, իսկ 2008թ-ի օրենքի բարեփոխումից հետո 60 ԱԺ պատգամավորներ կամ սենատորներ:

«Հայ համայնքը և Հայ դատի գրասենյակը որևէ նախաձեռնության չի դիմել և առաջիկա օրերին կքննարկի ու իր դիրքորոշումը կճշտի»,- ասաց Վարժապետյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հունվարի 30-ին ընդունել էր Ցեղասպանությունների ժխտումը քրեականանող օրինագծի դեմ հայցը: Դիմումը ստորագրող սենատորների մեծամասնությունը ձախ ծայրահեղական Եվրոպական ժողովրդավարական և սոցիալական միավորման անդամներն են: Նախաձեռնությունը պատկանում է միավորման նախագահ Ժակ Մեզարին է:

Հայցը ստորագրել են 72 սենատորներ, որոնց թվում եղել են և՛ իշխող կուսակցության, և՛ ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am