Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օգնություն` արյան հիվանդություններով երեխաներին

Օգնություն` արյան հիվանդություններով  երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր» բարեգործական հիմնադրամն արյան հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար  գումար է հատկացրել «Օգնեմ» հիմնադրամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունվարի 30-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  «Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը: Նրա խոսքով` շուրջ 27 հիվանդ երեխաների դեղորայքի եւ հետազոտման համար   «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2000-ական դոլարին համարժեք դրամ կտրամադրի:

Շնորհակալություն հայտնելով «Տաշիր»-ին օգնության համար` Գյանջումյանը նշեց, որ գումարը առձեռն հիվանդներին չի տրվելու, ցանկացողները կարող են այդ գումարն օգտագործել նաեւ արտասահմանում բուժում ստանալու համար:

Արդեն 4-րդ տարին է, ինչ  «Օգնեմ» բարեգործական հիմնադրամը արյան հիվանդություններով տառապող երեխաներին օգնություն է ցուցաբերում ոչ միայն դեղորայքի, այլեւ բժշկական սարքավորումների եւ վերականգնողական ճամբարների կազմակերպման տեսքով:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիանա Քաբաբյանը նշեց, որ արյան հիվանդություններով երեխաները պարբերաբար գտնվում են պետության աջակցության ներքո:  «Կան դեղեր, որոնք արտոնագրված չեն Հայաստանւմ, եւ լավ կլիներ, որ դրանք Հայաստանում նույնպես արտոնագրվեին»,-հավելեց Գյանջումյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am