Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՅԴ բյուրոն ողջունում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը

ՀՅԴ բյուրոն ողջունում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը 
քրեականացնող օրինագծի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն ողջունել է Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ ուժերի համախոհ վճռականությունը՝ Ֆրանսիայի` իբրեւ մարդու իրավունքների պատշպան պետության վարկն ու առաքելությունը պահպանելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ բյուրոյից, նրանք կոչ են անում Թուրքիայի իշխանություններին առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին եւ փորձել հաշտվել սեփական պատմության հետ։ Թուրքական իշխանությունները ոչ թե պետք է շարունակեն Թուրքիայի ժողովուրդներին քարոզել անհանդուրժողականություն եւ սեփական պատմության ուրացում, այլ՝ իբրեւ 21-րդ դարի քաղաքակրթական արժեքները դավանելու հավակնող երկիր՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը եւ ստանձնի դրանից բխող իր պատասխանատվությունը»։

ՀՅԴ Բյուրոն ակնկալում է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կհաստատի Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների որդեգրած օրինագիծը եւ դրանով նոր որակ կհաղորդի Հայոց Ցեղասպանության դատապարտման եւ Հայ Դատին միջազգային զորակցության գործընթացին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am