Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան Մոսկվայի օգնությա՞մբ Է փորձում մտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց

Թուրքիան Մոսկվայի օգնությա՞մբ Է փորձում մտնել ղարաբաղյան 
հակամարտության կարգավորման գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շահագրգիռ կողմերից մեկն Է եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, ոչ ոքի հիշեցնելու կարիք չկա: Բայց տարակուսանք են հարուցում ՌԴ-ի արտգործնախարարության մի քանի հայտարարություններ, հատկապես նրանք, որ արվել են թուրքական կողմի հետ հանդիպումների ընթացքում: Մոսկվան շատ լավ գիտի կարգավորման գործընթաց եւ նույնիսկ Մինսկի խումբ մտնելու Թուրքիայի ձգտումը եւ, մանավանդ, Թուրքիային այդ կառույց  մտնել թույլ չտալու Հայաստանի հստակ դիրքորոշումը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կանոնադրության մեջ պարզորոշ սահմանված Է, որ շահագրգիռ կողմը չի կարող լինել խմբի անդամ, առավել եւս՝ համանախագահի իրավունքով: Նաեւ հասկանալի Է, որ հակամարտությունը տարածաշրջանային Է, եւ երկու երկրներն Էլ անհանգստացած են անկայունությունից: Բայց չԷ որ տարածաշրջանում կան նաեւ վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունները, սակայն Թուրքիան դրանց վրա գրեթե ուշադրություն չի դարձնում: Մինչդեռ ՌԴ-ի ԱԳՆ-ի կայքում զետեղված ՌԴ-ի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ահմեդ Դավութօղլուի հայտարարության մեջ չգիտես ինչու ասված Է, որ կողմերն արծարծել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ Լեռնային Ղարաբաղը ուր ասես կարող Է լինել, բայց ոչ Հարավային Կովկասում:

Նմանօրինակ հայտարարություններին բնորոշ եւ անխուսափելի ընդհանուր արտահայտություններից բացի, ընդգծվում Է ինչպես երկուստեք շահագրգռությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուտափույթ լուծման հարցում, այնպես Էլ գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանման անընդունելիությունը: Հավաստվում Է Ռուսաստանի եւ Թուրքիայի մտադրությունը՝ օգտագործել իրենց ներուժը հակամարտության գոտու վրա կայունացնող ազդեցություն գործելու համար:

Տվյալ դեպքում ավելորդ չի լինի հիշեցնել Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի ցայտուն արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշման մասին, ուստի Անկարայի ակտիվությունը կարելի Է հասկանալ: Բայց միայն հասկանալ եւ՝ ոչ ավելին:

Դեռ ավելին՝ ներկայում համանախագահ երկրներից ոչ մեկը պարզապես իր տեղը չի զիջի այլ երկրի, որքան Էլ որ Ադրբեջանը դա ցանկանա: Նույնիսկ եթե հնարավոր համարենք անկարելին, եւ Թուրքիան կամ ադրբեջանական կողմի շահերն արտահայտող մեկ այլ երկիր դառնա համանախագահ, ապա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փոփոխված կազմն անաշխատունակ կլինի, ինչն անխուսափելիորեն կբերի Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման, ինչն առայժմ զսպվում Է հենց միջնորդների ջանքերի շնորհիվ:

Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, ապա նա, ելներով ստեղծված հանգամանքներից, որոնք պայմանավորված են «արաբական գարունով» եւ Սիրիայի ու Իրանի իրադրությամբ, պարզապես պետք Է ամրապնդի հարաբերությունները Թուրքիայի հետ, ընդսմին քաջ գիտենալով, որ Էրդողանի կառավարությունը երկակի քաղաքականություն Է վարում: Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն Անկարային դրել են բավականին «անհարմար» դրության մեջ, եւ նրան մնում Է Էլ ավելի սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շարունակ խոսում Է Թուրքիայի՝ որպես ռազմավարական գործընկերոջ մասին, իրականությունը փոքր-ինչ այլ Է. օրենսդիրների մեծամասնությունը Իսրայելի հետ Թուրքիայի լարված հարաբերությունների պատճառով որոշ չափով պաղել Է Անկարայի նկատմամբ: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսը միշտ Էլ եղել Է իսրայելամետ: Ուստի այն, որ Մոսկվան եւ Անկարան զարգացնում են հարաբերությունները, բնավ զարգանալի չԷ, այլ՝ բնական: Միայն թե հարկ Է, որ համանախագահ երկիրը փոքր-ինչ զգույշ լինի ղարաբաղյան հակամարտության հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am