Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի վարչապետը հիասթափեցրել է թուրք պատվիրակին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հիասթափեցրել է թուրք պատվիրակին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարվել է մեկնաբանել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես «Արմենպրես»-ին Ստրասբուրգից տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի վարչապետին նման խնդրանքով դիմել է թուրք պատվիրակը:

«Սակայն, նա ստացավ իր սպասածին բոլորովին չհամապատասխանող պատասխան: Թուրք պատվիրակը սպասում էր, որ Քեմերոնը կասի, որ դա անընդունելի է և այլն, սակայն պատասխանն  այդպիսին չէր»,- նշեց Զոհրաբյանը:

Քեմերոնը հրաժարվել է գնահատական տալ Ֆրանսիայի Սենատի որոշմանը, սակայն ընդգծել է, որ բոլորի համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 1915 թ-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ դա մեծ ողբերգություն է եղել, որը չի կարելի լռության մատնել: «Սակայն, նա այնուհետև սահուն անցում կատարեց հարցից և նշեց, որ Թուրքիան իրենց համար կարևոր գործընկեր է, և ինքը կարծում է, որ այն պետք է դառնա Եվրոպական միության անդամ»,- պատմեց Զոհրաբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am